News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

12-ամյա Վարդանը միշտ ժամանակին է դպրոց գնացել, սակայն ապրիլի երկուսին ընկերների կանչով կես ժամ շուտ է տնից դուրս եկել: Դպրոց հասնելուն պես պայթյուն է լսել ու էլ ոչինչ չի հիշում:

Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից հրթիռահրետակոծվել էր Մարտունու Զորական գյուղի դպրոցը։ 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը սպանվել էր, իսկ նրա եղբայրն ու ընկերը վիրավորվել էին, տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ վիրահատվել էին։

«Գեւորգն ու Վաղինակը եկան ու շուտ դուրս եկանք տնից: Չգիտեմ` ինչի շուտ գնացինք... հենց հասանք դպրոցի մոտ, պայթյուն լսեցինք»,- պատմում է Վարդանը, որը հրթիռակոծության հետեւանքով վիրավորվածներից երկու տղաներից մեկն է:

Վարդանին ու Գեւորգին առաջինն օգնություն է ցույց տալիս Վարդանի ավագ եղբայրը` 15-ամյա Անդրանիկը, որն անմիջապես հոր ավտոմեքենայով երեխաներին տեղափոխում է Մարտունիի հիվանդանոց: Գեւորգին անհապաղ վիրահատում են, իսկ Վարդանին տեղափոխում Ստեփանակերտ: Վիրավորվելուց մեկ ամիս անց Վարդանն արդեն սկսել է քայլել:

«Գեւորգն արդեն դուրս է գրվել, ինձ երեկ այցի էր եկել»,- նշում է Վարդանը:

Վարդանը խոսել շատ չի սիրում, բոլոր հարցերին պատասխանում է շատ կարճ: Ներկաներն ասում են` զինվորականի ընտանիքից է, դա է պատճառը. Հայրը քսան տարուց ավելի է` ծառայում է Պաշտպանության բանակում:

«Որոշել եմ, որ մեծանամ, զինվորական եմ դառնալու»,- մեր զրույցը եզրափակում է Վարդանը ու լուռ ժպտում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ