News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բազմաթիվ ծնողների անհանգստացնում է, որ ժամանակակից տեխնոլոգիաներն իրենց երեխաներից չափազանց շատ ժամանակ են խլում: Սակայն, նոր հետազոտության արդյունքների համաձայն, իրենց նույնպես շատ են տարվում գաջեթներով: Այս մասին գրում է MedDaily-ն:

Մանչեսթերի համալսարանի հետազոտողները 5 տարեկանից բարձր երեխաների 107 ծնողների շրջանում հարցում են անցկացրել:

Կամավորներին հարցրել են, թե որքան հաճախ են իրենք եւ իրենց երեխաներն օգտվում էլեկտրոնային սարքավորումներից, սոցցանցերից, հեռուստացույց դիտում, երաժշտություն լսում, տեսախաղեր խաղում: Արդյունքում պարզվել է, որ ոչ միայն երեխաները, այլեւ նրանց ծնողներն են երկար ժամանակ վատնել այդ զբաղմունքների համար:

Հետազոտողները ծնողներին խորհուրդ են տվել հետեւել սեփական պահվածքին, քանի որ երեխաները հենց նրանցից են օրինակ վերցնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ