Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 5-ից 6-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքերը բացահայտվել են:
Բացահայտվել է գողության` 13, խարդախության 10 եւ յուրացման 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետեւանքով 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: