News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը լրագրողներին պատմել է, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հանդիպման ընթացքում պատվիրակություններն ինչ նվերներ են փոխանակել:

Ըստ Gazeta-ի, ռուսական կողմը Տոկիոյին է նվիրել նկարիչ Կեյգա Կավահարայի՝ ճապոնական բնաշխարհին նվիրված ստեղծագործությունների պատճենները: Իսկ Ճապոնայի պատվիրակությունը Ռուսաստանին է նվիրել Սուրբ Նիկոլայ ուղղափառ եկեղեցու ճապոնացի հոգեւորականի գիրքը եւ հեռադիտակ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի նախագահն ու Ճապոնիայի վարչապետը հանդիպման ընթացքում համաձայնություն են ձեռք բերել «2+2»՝ երկու երկրների պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների ձեւաչափով հանդիպումները վերականգնելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ