News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Թուրքիայում անօրինական զենք կրելու համար ձերբակալված Ալփարսլան Չելիքի դեմ դիտավորյալ սպանության մեղադրանքը հանվել է։

Թուրքական DHA գործակալության փոխանցմամբ՝  թուրքական դատախազությունը հանել է Ալփարսան Չելիքի դեմ դիտավորյալ սպանության մեղադրանքը՝ հիմնավորելով, թե բավարար ապացույցներ չկան։ Դատախազությունը որոշումը հիմնավորել է Ալփարսլան Չելիքի ցուցմունքներով, թե նա իր զինվորներին ասել է, թե մի կրակեք օդաչուին։

Ալփարսլան Չելիքին մոտ մեկ ամիս առաջ Իզմիրում ձերբակալել էին զենքերով ռեստորան մտնելու համար, իսկ ռուսական կողմի բողոքի արդյունքում նրա դեմ հետաքննություն էր սկսվել նաեւ Սիրիայում Թուրքիայի խոցած ռուսական Սու-24-ի կատապուլտված օդաչուին սպանելու մեղադրանքով։

Ավելի վաղ Չելիքը պնդել էր, թե ինքն է սպանել ռուս օդաչուին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանում ձերբակալվել է Սիրիայում ռուս օդաչուի սպանության համար մեղադրվող Թուրքիայի քաղաքացին
Քուրթուլուշը քրեական խմբեր է ղեկավարել Թուրքիայի տարբեր շրջաններում...
Ռուս օդաչուին սպանած հանցագործը 5 տարով ազատազրկվել է ապօրինի զենք պահելու համար
«Դատարանը չի քննել ռուս օդաչու Պեշկովի սպանությանը Չելիկի մասնակցությունը, այդ մասով հետաքննությունը շարունակվում է»,- նշել է փաստաբանը․․․
Պուտինը փոխել է իր կարծիքը Թուրքիայի կողմից ռուսական Սու–24-ը խոցելու մասին
Նա նշել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները շարունակում են զարգանալ…
Թուրքիայում ՍՈւ-24-ի օդաչուի սպանության մեջ մեղադրվողն իրեն մեղավոր չի ճանաչել
Ռուսական ՍՈւ-24-ի օդաչու Օլեգ Պեշկովի սպանության գործով մեղադրյալ Ալփարսլան Չելիքն իրեն մեղավոր չի ճանաչել…
Թուրքիայի կոկորդիլոսի արցունքները․ Չավուշօղլուն պատրաստ է անձամբ ներողություն խնդրել «Սու 24»-ի օդաչուի այրուց
Մենք ուզում ենք նյութական աջակցություն ցուցաբերել զոհված օդաչուի ընտանիքին։ Ես պարոն Լավրովին փոխանցել եմ, որ պատրաստ եմ այցելել օդաչուի այրուն, եթե նա համաձայնի, որպեսզի ներողություն խնդրեմ ու ցավակցեմ․․․
Չավուշօղլու. Թուրքիան մտադիր է ընդլայնել Ռուսաստանի հետ համագործակցությունը
«Մենք մեր համագործակցության հետագա խորացման քաղաքական կամք ունենք: Դա երկու ղեկավարների կամքն է...
Ամենաշատ