News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Լեհաստանի ներքին անվտանգության գործակալությունը հետապնդում է իրականացրել  52 լրագրողի նկատմամբ այն ժամանակ, երբ իշխանության էր եկել «Քաղաքացիական հարթակ» կուսակցությունը: Այդ մասին չորեքշաբթի «Օրենք եւ արդարություն» կուսակցության նոր կառավարությունում հայտնել է հատուկ ծառայությունների աշխատանքի համար պատասխանատու նախարար Մարիուշ Կամինսկին: Նա սեյմում հանդես է եկել հանրապետության 2007-ից մինչեւ 2015-ին գործած նախկին կառավարության գործունեության մասին զեկույցով, հայտնում է ՏԱՍՍ-ը:  

«Հատուկ ծառայությունները հետեւել են 52 լրագրողի,-ասել է նա: Նրանք լսել են այդ մարդկանց հեռախոսները, հետեւել նրանց գտնվելու վայրին, վերլուծել են բոլորին, ում հետ նրանք շփվել են, այդ շփումների հաճախությունը, տվյալներ են հավաքել հասցեների եւ ընտանիքում իրավիճակի մասին»:

Բացի այդ, Կամինսկու խոսքով, հատուկ ծառայություններն անմիջական վերահսկողություն են իրականացրել լրագրողների նկատմամբ նրանց հանդիպումների ընթացքում, լուսանկարներ են արել, յոթ լրագրողի նկատմամբ օգտագործվել է այնպիսի տեխնոլոգիա, որը թույլ էր տալիս որոշել բոլոր հասցեները, որոնց նրանք զանգում էին: 

Կամինսկու գնահատականով, «դա անհիմն եւ անօրինական գործունեություն էր»:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Նա հիմնել և դարձել է «Հայաստանը մեկ շաբաթում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիրը, ինչպես նաև աշխատել է «Ռեգնում» լրատվական գործակալությունում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Ամենաշատ