Կյանքից հեռացել է կոմպոզիտոր, ջութակահար Յուրի Գևորգյանը։
Յուրի Գեւորգյանը հեղինակ է երաժշտաբեմական, սիմֆոնիկ, կամերային-գործիքային, վոկալ երկերի:
Ստեղծագործությունների ցանկ՝
3 օպերա`«Խարույկ», «Վերք Հայաստանի», «Տառո»
3 երաժշտական կատակերգություն
Սիմֆոնիա
Սիմֆոնիետա
Կոնցերտ շրթհարմոնի կամ սաքսոֆոնի և կամերային նվագախմբի համար
3 պիես կամերային նվագախմբի համար. Աղոթք, Վալս, Լեռնցիների պարը
4 պիես սաքսոֆոնների կվարտետի համար
«Կերպարներ»
Պիեսներ ալտ-սաքսոֆոնի և դաշնամուրի համար (հրատարակվել են Լոնդոնում)
2 կանտատ (հրատարակվել են Մոսկվայում)
Մանկական և պատանեկան պիեսների ժողովածուներ դաշնամուրի և ջութակի համար (հրատարակվել են Վիենայում և Երևանում)
2 սոնատ թավջութակի համար
Մանկական և էստրադային երգեր
2 ռոմանս սոպրանոյի և դաշնամուրի համար Վ. Տերյանի խոսքերով և այլն:
Յուրի Գեւորգյանը Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ էր, Հայաստանի Պետական Մանկավարժական Համալսարանի պրոֆեսոր։