News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Կրթության ազգային ծրագիրն ամբողջությամբ նպատակաուղղված է կրթական որակի բարձրացմանը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը՝ հավելելով, որ Կրթության ազգային ծրագիրն արդեն ուղարկվել է կառավարություն:

Լ. Մկրտչյանի խոսքով՝  Կրթության ազգային ծրագիրը ձեւակերպել է, հաշվի առնելով, Կրթության զարգացման տասնամյա ծրագիրը եւ պարունակում է հայոցողական մաս, կրության առաքելության բնորոշում, ինչը, ըստ նախարարի, ամենակարեւոր հատվածներից մեկն է։ Ծրագիրն ունի կրթության տեսլական բաժին առաջիկա 10 տարվա համար։

Նախանշված են մի քանի կարեւոր բաժիններ՝ ավագ դպրոցում համակարգային բարեփոխումների անհրաժեշտությունը, «Բարձրագույն կրթության մասին» օրենքում նախատեսված փոփոխություններ, բուհերի ցանցային ձեւավորման անհրաժեշտությունը, ներսի ցանցային համակարգի անհրաժեշտությունը, բուհերի ինքնավարությունը: «Այդ ամենը հնարավորություն կտա «Բարձրագույն կրթության մասին» օրենքով իսկապես ձեւավորել առաջիկա երեք տարիներին կրթության համակարգի սահուն վերափոխում եւ անցումը մի վիճակի, երբ որակը կդառնա առաջնահերթ: Այդ ծրագիրն ամբողջությամբ նպատակաուղղված է այդ խնդրի լուծմանը:  Կրթության վրա ծանրացած է լուրջ սոցիալական պատասխանատվություն, մեր ոլորտն ամենաշատը աշխատատեղեր տրամադրող ոլորտն է. Ուսուցիչների եւ դասախոսների ցածր աշխատավարձը պայմանավորված է նաեւ նրանով, որ դրույքները կիսվում են մի քանիսի միջեւ, բայց մեղադրել էլ հնարավոր չէ. մարդը, ում կազատեն աշխատանքից չի կարողանա գտնել ուրիշ աշխատանք: Պետք է այնպես անել, որ ուսանողական թվի մեծացում լինի եւ ապահովվի կառավարման համակարգի արդյունավետությունը, որպեսզի սոցիալական եւ մասնագիտական խմբեր չտուժեն: Աշխարհում այդ հարցը լուծվում է համալսարանների ցանցային համակարգի շնորհիվ»,-նշեց նախարարը::

Նախարարությունը բեռնաթափում է ավելորդ օղակները՝ 11-12-րդ դասարաններում 80-120 ժամ բացակայությունների նախկինում սահմանված սահմանային շեմը հասցվում է 120-200 ժամի, որը նույնպես   կարգում կատարված փոփոխությունների մեղմացնող դրույթներից է: «Բացակայությունների խնդիրն ավելորդ լարվածություն էր առաջացնում դպրոցներում»,-ընդգծեց Լ. Մկրտչյանը:

Բացի այդ, ըստ նախարարի, փորձ է արվելու կրտսեր եւ միջին դպրոցում, բացի տեստային ստուգումներից, որոնք հնարավորություն չեն տալիս երեխային արտահայտել իր ներաշխարհ, վերադառնալ  շարադրություններին եւ փոխադրություններին, վերականգնել ստուգման բանավոր մեթոդները, որպեսզի դպրոցում մանկավարժ- երեխա կապն ավելի իրատեսական լինի. «Հույս ունենք, որ 2017թ.-ին կրթական համակարգում նախանշվող բոլոր ծրագրերը կարտացոլվեն»:

Ավագ դպրոցները պետք է արմատապես վերափոխվեն. Կրթության եւ գիտության նախարարությունը փորձելու է հնարավորինս պարզեցնել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի համար հավակնորդների հավաստագրման քննությունները:

«Պետք է հնարավորինս պարզեցնել գործընթացը: Առաջիկա տարիներին տնօրենները, ովքեր մեկ անգամ անցել են հավաստագրում եւ ունեն հավաստագիր, պարզապես զրույցի կհրավիրվեն: Եվ հանձնաժողովի կազմում զրույցին կմասնակցեն մեր հանրապետությունում հարգված մասնագետները: Պարզապես զրույց կլինի, եւ նրանք կստանան իրենց  հավաստագիրը»: 

Լ. Մկրտչյանը շեշտեց` դրանք ավելի պարզ կդառնան նաեւ նրանց համար, ովքեր առաջին անգամ կփորձեն մասնակցել հանրակրթական ղեկավարման իրավունքի համար քննություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ