News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Եղեգնաձոր քաղաքի Երեւանյան խճուղու ճամփեզրին գտնվող նախկին ավտոկայանի տարածքում մայիսի 15-ի գիշերը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տեղի ունեցած դանակահարության հետեւանքով մահացել է 25-ամյա Սամվել Հովակիմյանը:  Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից, մայիսի 15-ին, ժամը 23.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են դիմել 26-ամյա Սուրիկ Հ.-ն`« որովայնի թափանցող վերք, ստամոքսի վնասվածք» ախտորոշմամբ, 23- Լյուդվիգ Գ.-ն`« կրծքավանդակի աջ կեսի չթափանցող կույր վերք» ախտորոշմամբ եւ« կրծքավանդակի ձախ հատվածի թափանցող վերք» ախտորոշմամբ` 25-ամյա Սամվել Հովակիմյանը, ով հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է: 

Նույն օրը ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ ժամը 23:55-ին« որովայնի շրջանում դանակահարված վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է դիմել 25-ամյա Էդգար Բ.-ն, այնուհետեւ հաղորդում է ստացվել, որ մայիսի 16-ին, ժամը 01.30-ին «գլխի պատռված, նստատեղի ծակած կտրած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել նաեւ 30-ամյա Արթուր Բ.-ն:

Պարզվել է, որ Էդգար Բ.-ն եւ Արթուր Բ.-ն մարմնական վնասվածքները ստացել են մայիսի 15-ին, ժամը 23-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Երեւանյան խճուղու ճամփեզրին գտնվող նախկին ավտոկայանի տարածքում, վիճաբանության ժամանակ, որին մասնակից են եղել նաեւ Սուրիկ Հ.-ն, Լյուդվիգ Գ.-ն, 45-ամյա Հովիկ Հ.-ն եւ Սամվել Հովակիմյանը:

Հովիկ Հ.-ն ստացել է աջ ազդրի կտրած վերք, սակայն հիվանդանոց չի դիմել:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է քննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ