News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Հաղթանակը կամ պարտությունը հետեւյալն է. ինչ նպատակ ես դրել դու, եւ արդյոք կարողացե՞լ ես կատարել քո նպատակը։ Ես չեմ ուզում մենք հետին թվով հայտարարություններ անենք, կուրծք ծեծենք եւ ասենք, թե հաղթել ենք։ Այս մասին Վիեննայից վերադառնալու ճանապարհին լրագրողներին ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է ստացվել, որ եւ՛ Հայաստանում, եւ՛ Ադրբեջանում հաղթանակից են խոսում։
«Դուք  կարող եք հարցնել մեր ԶՈւ սպայական անձնակազմին, անվտանգության խորհրդին, թե ինչպես էի ես տեսնում իրադարձությունների զարգացումը տարիներ առաջ։ Ես հստակ խնդիր եմ դրել թույլ չտալ ճակատի ճեղքում եւ քայքայում, այսինքն ձախողել հակառակորդի ծրագրերը։ Կարծում եմ, որ բոլորդ համոզվել եք, որ դրանք ձախողվել են։ Այսինքն, եթե զինված ուժերն ու անվտանգության համակարգն իրենց խնդիրը կատարել են, ապա կոչե՛ք այնպես, ինչպես կուզեք։ Կուզեք ասեք՝ մարդիկ արհեստավարժ կատարեցին իրենց խնդիրը, կամ իրենց կյանքի գնով պաշտպանեցին իրենց հողը, բայց արդյունքում նրանք իրենց առջեւ դրված խնդիրը կատարել են, այո, ես համարում եմ, որ զինված ուժերը խնդիրը կատարել են»,- ասել է ՀՀ նախագայը։

Նախագահի կարծիքով ժողովրդահաճո հայտարարություններ են անում այն մարդիկ, որոնք ռազմական գործից հեռու են։ «Միշտ էլ կարելի է ժողովրդահաճո կամ այս պարագայում ամբոխահաճո հայտարարություններ անել, թե այ եթե ինձ թողնեին, ես կհասնեի՝ չգիտեմ որտեղ, եթե այս սխալը չանեին, մենք կանեինք սա։ Դա ասում են մարդիկ, որոնք կյանքում վառոդի հոտ չեն զգացել կամ եթե զգացել են ինչ-որ տեղ, ապա երբեք հաղթական զեկույցներ չեն տվել, իսկ հիմա ուրիշների հաշվին ուզում են հայրենասերներ երեւալ եւ հավերժ պատերազմի կոչեր են անում։ Մեզ պետք չեն զինված ուժեր, որոնք կգնան արկածախնդրության եւ միգուցե հաջողության կհասնեն, միգուցե՝ ոչ։ Մեզ պետք են զինված ուժեր, որոնք իրենց խնդիրը կատարում են, եւ նրանք այսօր խնդիրը կատարել են։ Ովքեր թերություններ են տեսնում, գործին չեն աջակցում, նրանց նպատակը նախկինում նրանց արած անպատասխանատու հայտարարություններն իրականությանը մոտ բերելն է։ Եթե անպայման ուզում եք ասել՝ հաղթել ենք, կարող ենք ասել, բայց ճիշտ ձեւակերպումը հետեւյալն է. մեր ԶՈւ-ն իր առջեւ դրված խնդիրը կատարել է եւ կատարելու է։ Քանի որ մեր ԶՈւ-ն մեր ամբողջ 3 մլն ժողովուրդն է, գումարած Սփյուռքը։ Միգուցե սփյուռքից եկողը չկարողանար որեւէ բան անել, քանի որ հատուկ պատրաստություն չի անցել, բայց ոգեւորելը եւ թիկունքում ոգեւորություն զգալը շատ մեծ բան է»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Անդրադառնալով կորցրած տարածքներին՝ ՀՀ նախագահը կոչ արեց հասկանալ, թե այդ տարածքները մեզ համար ռազմավարական նշանակություն ունեն, թե հոգեբանական։ «Գոյություն ունի քարտեզ, հաշվարկներ, գոյություն ունեն գնահատականներ։ Եթե դու ինչ-որ մի բան կորցրել ես, ապա այդ մի բանը ի՞նչ նշանակություն ունի քեզ համար՝ ռազմավարական, մարտավարական, թե ընդամենը որոշակի հոգեբանական նշանակություն։

Նախ, եթե զուտ պետք է մետրով չափենք, ապա պետք է ասեմ հետեւյալը, որ հայկական ուժերը, որոնք որպես անվտանգության գոտի ունեին 800 հազար հեկտար, կորցրել են 800 հա-ի չափ, որը մեկ հազարերորդն էլ չի կազմում: Ռազմավարական առումով կամ մարտավարական առումով այդ տարածքները որեւէ նշանակություն չունեն:

Զուտ հոգեբանական առումով, այո ադրբեջանցիները կարող են իրենց ժողովրդին համոզել, որ ինչ-որ մի արդյունքի հասել են, բայց ուզում եմ մի համեմատություն անեք 800 հեկտար եւ յուրաքանչյուր հեկտարի համար, ենթադրենք, մեկ զոհ երկու վիրավոր, ճիշտ թվերը միայն իրենք գիտեն, բայց նույնիսկ եթե կես զոհ մեկ վիրավոր՝ էլի շատ են:

Համեմատեք, տեսեք այդ 800 հազար հեկտարը գրավելու համար ինչքա՞ն զոհ պետք է տային: Երբ ես ասում եմ՝ մեր Զինված ուժերն իրենց խնդիրը կատարեցին, հավատացեք, մեր Զինված ուժերն ի վիճակի էին այդ ստատուս-քվոն վերականգնել: Ընտրության խնդիր էր՝ արդյոք արժե՞ր այդ 800 հեկտարի համար զոհել եւս 35-40 կամ եւս 80 հայրենասեր տղաների, որոնց կարիքը մենք դեռեւս շատ ենք ունենալու:

Երեւանում սրճարանում նստած քարտեզներ են գծում, ուղիներ են ցույց տալիս: Ես այդպիսի մարդկանց առաջարկում եմ գնան այնտեղ ծառայեն եւ ոչ թե ուրիշներին խորհուրդ տան, հասկանան իրավիճակը եւ գնահատեն արժեքը ՝ մետրի եւ մարդու: Ինձ համար շատ ավելի կարեւոր են մեր զինվորներն ու սպաները, նրանք դեռեւս իրենց խնդիրը մինչեւ վերջ չեն կատարել, նույնիսկ կատարելուց հետո են իրենք պետք: Դեռ որեւէ մեկը չի կարող ասել, որ այդ մարդիկ քաղաքացիական կյանքում շատ ավելի քիչ հաջողությունների կարող են հասնել, քան թե ռազմական»,- եզրափակել է նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ