News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ԱՄՆ հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ հանդիպումից հետո հանդես է եկել հետեւյալ մեկնաբանությամբ։

«Նախագահ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի այսօրվա հանդիպման արդյունքում ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմներ ներդնելը հեռանկարային նախանշան է, որ միջազգային հանրությունը Բաքվին զսպելուց տարիներ անց կարող է նշանակալի քայլեր ձեռնարկել Արցախի եւ Հայաստանի դեմ Ադրբեջանի աճող ագրեսիան զսպելու համար։

Իհարկե այդ պայմանավորվածությունների իրականացման բանալին ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ միջազգային հանրության պատրաստակամությունն է հստակ եւ միանշանակ դատապարտել Ադրբեջանի կողմից այդ միջոցներին խոչընդոտելը։ Ադրբեջանի շարունակական խախտումների ու բռնության էսկալացիայի նկատմամբ ԵԱՀԿ արհեստական անհասցեական եւ հակակառուցողական դիրքորոշումը  միայն նպաստեց  նախագահ Ալիևի ռազմաշունչ հռետորաբանությանը ու խրախուսեց նրա կողմից պատերազմական գործողությունների վերսկումը: Հուսանք, որ կեղծ հավասարության այս ձախողված քաղաքականությանը Վիեննայի այս հանդիպումով վերջ կտրվի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ