News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Միացյալ Նահանգները պետք է խթանի հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է ԱՄՆ-ի Ազգային պաշտպանության համալսարանի վերլուծաբան գնդապետ Ռիչարդ Օթզենը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: 

«Միացյալ Նահանգները ցանկանում է տեսնել տարածաշրջանում կրքերի հանդարտեցում, որպեսզի անվտանգությունը չլինի ամենից մտահոգիչ խնդիրը եւ մարդիկ ի վիճակի լինեն դիմել ավելի ազատ, ստեղծագործ եւ բաց դիվանագիտությանը»:

Վերլուծաբանի խոսքով, հայկական եւ թուրքական կողմերը կարող են հարաբերություններում ճկունություն ցուցաբերել միայն կայուն պայմաններում, եւ հենց այդ հարցում կարող է օգնել ԱՄՆ-ը. «Միացյալ Նահանգները յուրահատուկ է այն առումով, որ այն մի երկիր է, որը հետաքրքրված է Հայաստանի զարգացմամբ, տեւական մշակութային կապեր ունի Հայաստանի հետ եւ ունի հայկական մեծ համայնք, եւ միեւնույն ժամանակ, ամուր անվտանգության կապեր ունի Թուրքիայի հետ»:

Ռիչարդ Օթզենի կարծիքով սակայն, Վաշինգտոնը կարող է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը միայն ապագայում՝ Սիրիայում եւ Իրաքում խնդիրները կարգավորելուց հետո: Գնդապետի հետ այս հարցում համամիտ է նաեւ Գերմանական Մարշալի հիմնադրամի փորձագետ Ջոշուա Ուոքերը, ում համոզմամբ Թուրքիայի ներկա ներքաղաքական իրավիճակը եւ հնարավոր արտահերթ ընտրությունները մեծ ակնկալիքների տեղ չեն թողնում.

«Յուրաքանչյուր անգամ, երբ Թուրքիայում ընտրություններ են, այդ երկրում ավելանում է ազգայնականությունն ու պոպուլիզմը, ուստի ամենահեշտ բանն է դառնում փոքրամասնությունների քննադատումը, լինեն հայերը թե այլ խմբեր»:

Փորձագետի կարծիքով, Թուրքիայի նախագահ Էրդողանն ազգայնականության միջոցով ձայներ հավաքելու առիթը չի կորցնի եւ կփորձի սրել իրավիճակը ղարաբաղյան գոտում.

«Էրդողանի սուր ազգայնական պոպուլիզմը կարող է ազդել տարածաշրջանի վրա, համոզելով ադրբեջանցիներին, որ Ղարաբաղի հարցում նրանք փոխզիջման գնալու կարիք չունեն, ինչն առավել կվատթարացնի իրավիճակը»:

Ջոշուա Ուոքերը հիշեցնում է, որ Էրդողանի կողքին այսօր Դավութօղլուի եւ Գյուլի նման քաղաքական գործիչների բացակայությունը լավատեսություն չի ներշնչում.

«Ժամանակին Թուրքիան եղել է տարածաշրջանում մի ամրոց, որտեղ զարգանում էր տնտեսությունը եւ Թուրքիան որպես խաղաղարար էր հանդես գալիս: Այսօր Թուրքիան պարզել է, որ գտնվում է հրդեհի հենց կենտրոնում եւ այլեւս ի վիճակի չէ ինքնուրույն կայունացնել իրավիճակը տարածաշրջանում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանի երդմնակալությանը մասնակցեցի, որովհետև ստացել էի հրավեր, բայց Պուտինից հրավեր չեմ ստացել. Փաշինյան
Ես ՌԴ նախագահից հրավեր չեմ ստացել, բայց հրավեր ստանայի նաև․․․
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ