News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ականավոր որեւէ անհատի անվամբ կարող է անվանակոչում կատարվել նրա մահվանից առնվազն 10 տարի հետո: Այս մասին նշված է Երեւանի քաղաքապետարանի կողմից Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին հասցեագրված պատասխանում:

Այս առնչությամբ, Բախշյանի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Մայիսի 10-ին Երեւանի քաղաքապետին էի դիմել ապրիլյան պատերազմում զոհված՝ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի եւ ԼՂՀ «Արիության համար» մեդալով պարգեւատրված Արմենակ Ուրֆանյանի անուններով Արաբկիր 45-րդ եւ Նոր Արեշ 44-րդ փողոցներն անվանակոչելու առաջարկությամբ:

Այս առաջարկի մասին մայիսի 17-ին քաղաքապետարանից ստացել եմ հետեւյալ պարզաբանումը. ՀՀ կառավարության 29.12.2005թ. N2387-Ն «ՀՀ քաղաքային եւ գյուղական բնակավայրերում ներբնակարանային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու եւ (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու եւ հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» գործող որոշմամբ ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտները կարող են անվանակոչվել նշանավոր պետական, հասարակական, զինվորական գործիչների, գիտության եւ մշակույթի ներկայացուցիչների, այլ նշանավոր անհատների կամ որոշակի ժամանակահատվածում տեղի ունեցած պատմական իրադարձությունների անուններով, տարեթվերով կամ ամսաթվերով: Նկատենք, որ «աշխարհագրական օբյեկտներ» ասելով պետք է նկատի ունենալ թե՛ փողոց, թե՛ դպրոց, թե՛ մշակութային որեւէ կազմակերպության շենք:

Անմիջապես հաջորդ՝ 19-րդ կետում էլ գրված է.«Ականավոր որեւէ անհատի անվամբ կարող է անվանակոչում կատարվել նրա մահվանից առնվազն 10 տարի հետո»:

Որքան մտածում եմ, չեմ կարողանում գտնել ՀՀ կառավարության որոշման սույն հիմնավորման տրամաբանությունը բացի նրանից, որ սա պատմական դեպքերն ու հերոսական անունները մոռացության տալու մի ձեւ կարող է լինել:

Ստացվում է, որ ՀՀ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները, հասարակական կազմակերպությունները, իրավաբանական եւ ֆիզիկական անձինք միայն 10 տարի հետո կարող են հանդես գալ մեր այսօրվա հերոսների անվամբ որեւէ օբյեկտի անվանակոչման առաջարկով:

Նշանակում է, օրինակ, 2012-ին Երեւանի Հրանտ Դինքի անվան հ. 44 դպրոցի անվանակոչման որոշումը, որը բխում էր ողջ աշխարհասփյուռ հայության սրտից, կարգի խախտումո՞վ է եղել: Հիշենք, Հրանտ Դինքը սպանվեց 2007-ին: Վստահ եմ՝ սա վերոնշյալ կարգը շրջանցող միակ դեպքը չէ:

Մնում է ՀՀ կառավարությանը առաջարկենք նախ հիմնավորել, ապա վերանայել վերոնշյալ որոշման 19-րդ կետը, որովհետեւ տպավորություն ունեմ, որ երբ իշխանությունն է նախաձեռնում նման անվանակոչություն, այս կետը չեն հիշում, իսկ երբ հասարակությունն է նախաձեռնում՝ հիշում են»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ