News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Բրիտանական կառավարությունը մտադիր է առողջապահական ազգային համակարգի (National Health Service, NHS) ծառայություններից օգտվելու նոր կանոններ սահմանել, որոնց արդյունքում ոչ ԵՄ երկրներից ժամանած միգրանտներն իրենք կվճարեն բրիտանացի բժիշկներին դիմելիս: Այս մասին մայիսի 18-ին հայտարարել է Եղիսաբեթ 2-րդ թագուհին:

NHS-ը, որը համարվում է լավագույն բժշկական համակարգը Եվրոպայում, անվճար է երկրի քաղաքացիների համար: 2015-16 թվականների NHS-ի բյուջեն շուրջ 115 մլն ֆունտ սթեռլինգ է: 2015 թվականին Բրիտանիայի իշխանությունները երկրաժամկետ վիզայով երկիր ժամանած օտարերկրացիների համար պարտադիր բժշկական վճար է սահմանել՝ բյուջետային բեռը թեթեւացնելու եւ «բժշկական տուրիզմին» վերջ դնելու նպատակով:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, անցյալ տարի կառավարությունը հիվանդանոցներին թույլատրել էր յուրաքանչյուր ծառայության համար 25%-ի չափով գումար գանձել «բժշկական տուրիզմից», իսկ ԵՄ երկրների քաղաքացի չհանդիսացող միգրանտներից ծառայության արժեքի 150%-ի չափով վճար է գանձվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ