News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներն այսօր՝ մայիսի 19-ին, կրկին հավաքվել են Կառավարության շենքի մոտ. նրանք նամակ են պատրաստել ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին՝ պահանջելով քրեական գործ հարուցել «Նաիրիտ» գործարանի տնօրինության դեմ:

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է «Նաիրիտի» աշխատակլիցների խոսքով, իրենց բազմաթիվ բողոքներից ու ցույցերից հետո աշխատավարձը տրվել է շանտաժի միջոցով: Ըստ այդմ, «Նաիրիտ» ՓԲԸ-ի եւ նախկին աշխատակիցների միջեւ կնքվել է պայմանագիր, ըստ որի ընկերության աշխատակիցներին պարտադրվել է այդ պայմանագիրը ստորագրել, հակառակ դեպքում՝ իրենք չեն ստանա իրենց աշխատավարձերը: Ըստ այդ պայմանագրի՝ «Նաիրիտի» աշխատակիցները պետք է հրաժարվեն չվճարված աշխատավարձի վրա կուտակված տոկոսներից:

Այժմ նախկին աշխատակիցները պահանջում են նաեւ կուտակված տոկոսները:

«Մենք գլխավոր դատախազից պահանջում ենք քրգործ հարուցել «Նաիրիտի» տնօրինության դեմ եւ անվավեր ճանաչել այն պայմանագիրը, որը մենք ստիպված ենք եղել կնքել մեր աշխատավարձն ստանալուց առաջ»,-ասաց «Նաիրիտի» աշխատակիցներից տիկին Անահիտը:

Նշենք, որ այս պահին «Նաիրիտի» նախկին աշխատակիցները ստորագրում են Գեւորգ Կոստանյանին հանձնվելիք նամակի տակ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ