News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լոռու մարզի Ալավերդի քաղաքում մայիսի 18-ի լույս 19-ի գիշերը հնչած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ մայիսի 19-ին ժամը 04.30-ին Ալավերդի քաղաքի Զ. Անդրանիկ փողոցի 22-րդ շենքի բակում առերևույթ հանցագործություն կատարած անձը, սպանելու դիտավորությամբ, հրազենից կրակոցներ է արձակել Էդուարդ Պողոսյանի և Վարդան Ավագյանի ուղղությամբ։  Ստացած հրազենային մարմնական վնասվածքներից Վ.Ավագյանը տեղում մահացել է, իսկ Էդուարդ Պողոսյանը՝ ձախ բազկի վերին հատվածի հրազենային արյունահոսող վնասվածքով տեղափոխվել բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով։

Լոռու մարզային քննչական վարչության պետի կողմից որոշում է կայացվել՝ քննչական խումբ կազմելու մասին, մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ։

Նշանակվել են դատաբժշկական, համալիր դատաձգաբանական, դատահետքաբանական, դատակենսաբանական, դատաքիմիական և միկրոմասնիկների փորձաքննություններ, որոշումներ են կայացվել՝ Վարդան Ավագյանին ու Էդուարդ Պողոսյանին տուժող ճանաչելու մասին: Հանցանք կատարած անձին, ինչպես նաև գործի համար նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզաբանելու նպատակով հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ