News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանում Լիտվայի դեսպանատունը և Երևանի քաղաքապետարանը մայիսի 21-ին Երեւանում հետաքրքիր միջոցառում կանցկացնեն՝ «Փողոցային երաժշտության օր» խորագրով:

Մայրաքաղաքի տարբեր փողոցներում՝ հիմնականում Հյուսիսային պողոտայում, Ազատության հրապարակում, Շառլ Ազնավուրի հրապարակում, ժամը 16:00-20:00-ն երգիչներն ու երաժիշտները կկատարեն իրենց ստեղծագործությունները՝ երեւանցիների սովորական հանգստյան օրը տոնի վերածելով:

Հայաստանում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասի խոսքով, գաղափարը լիտվացի դերասան Անդրիուս Մամոնտովոսինն է:

«Նա պարզապես բոլոր ցանկացողներին խնդրեց փողոց դուրս գալ եւ նվագել: Այսօր արդեն մենք Լիտվայում 18 քաղաքներում գրանցված 400 երաժշտական կոլեկտիվներ ունենք: Վիլնյուսն առաջատար է՝ 150 կոլեկտիվ, Կաունասում՝ 100, Կլայպեդայում՝ 30»,- նշեց դեսպանը:

Էրիկաս Պետրիկասի խոսքով, լիտվական «Ֆոֆան» խումբն ու հայ երգիչ Հայկոն, ովքեր մրցակիցներ էին «Եվրատեսիլ» երգի մրցույթում, այդ օրը ելույթ կունենան որպես ընկերներ:

«Ինչպես Լիտվան եւ Հայաստանը, այնպես էլ «Ֆոֆան»-ն ու Հայկոն կհանդիպեն Երեւանի բեմում: Շատ հաճելի է, որ Երեւանն առաջին անգամ միանում է այդ տոնին: Ինձ համար դա շատ կարեւոր է: Ուրախ եմ, որ 2016 թվականին՝ մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին, Երեւանում այդպիսի հրաշալի երաժշտական փառատոն կանցկացվի»,- ամփոփեց լիտվացի դիվանագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ