News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Կարո Կարապետյանը՝ «Յուվեցի Կարոն» պնդում է, որ Քաղցրաշենի բերքի վերամշակման գործարանի հետ որեւէ առնչություն չունի:  NEWS.am-ի հետ զրույցում նա նշեց, որ քացրաշենցի խաղողագործների գումարը չի վերադարձրել գործարանը վարձակալած Ավետիք Գալստայնը եւ նա էլ պետք է վճարի գյուղացիներին:

«Ես խաղողագործների, խաղողն հանձնելու հետ ընդհանրապես կապ չունեմ: Հանձնել են Ավետիք Գալստյանին, թող նա էլ պատասխան տա իր արարքների համար, գործարանն արենդավորել եւ խաղողը մթերել է նա: Գյուղացիները հանձնել են խաղողը Ավետիքին, նա էլ գնել ա, պարտավորվել ա, որ գումարը կտա: Ես ընդհանրապես դրա հետ կապ չունեմ: Ընդունել ա, Ավետիքը, թող ինքն էլ պատասխան տա»,-ասաց նա:

Կարո Կարպետյանի խոսքով, ապրիլի 21-ին վարչապետն ընդունել է Քաղցրաշենի մի քանի խաղողագործների, որին ներկա են եղել նաեւ Ավետիք Սարգսյանն ու ինքը. «Ես անձամբ եմ պարտավորեցրել նրան, որ գյուղացիների գումարը վճարի, ես չեմ հասկանում, թե ինչու է իմ անունն անընդհատ շոշափվում, ես միշտ գյուղացիների կողքին եմ եղել»:

Հարցին, թե եթե ինքն առնչություն չունի այդ խնդրի հետ, ինչո՞ւ է վարչապետի հետ հանդիպմանը նաեւ ինքը հրավիրվել,  Կարո Կարապետյանն արձագանքեց. «Ես գնացել եմ, որ Ավետիքի ականջները քաշեմ, ասեմ գումարները վճարի»:

Հիշեցնենք, որ գյուղացիներն անցած տարվա մթերած բերքի գումարը մինչ օրս չեն ստացել։ Խաղողը մթերած «Վինար» ՍՊԸ-ն քաղցրաշենցիներին, ինչպես նաեւ 10 այլ գյուղերի բնակիչներին պարտք է մոտ 160 միլիոն դրամ:

Քաղցրաշենցիներից բացի, «Վինար» ՍՊԸ-ն խաղողի մթերման համար պարտք է Շահումյան, Այգեպատ, Այգեզարդ, Նարեկ, Ոստան, Վերին Արտաշատ, Նորաշեն, Հնաբերդ, Փոքր Վեդի բնակիչներին:


 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ