News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հայկական կողմը կարող էր շփման գծում ամեն բան վերադարձնել 1-2 օրում։ Բայց պետք է մտածենք, թե ինչ գին մենք դրա համար կվճարեինք եւ ինչ կստանայինք։ Այս մասին մայիսի 20-ին՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Դիտարկմանը, թե վերջին 22 տարում հայկական կողմը առաջին անգամ հող կորցրեց, Վահրամ Բաղդասարյանը պատասխանել է. «Վերջին հազարամյակների ընթացքում առաջին անգամ հայկական կողմը 90-ական թվականներին հող ձեռքբերեց, եւ բնականաբար նման իրադարձությունների ժամանակ այդ հող կորցնելը մի քիչ վերացական հասկացողություն է:

Պետք է խոսենք՝ ի՞նչ կորցրեց, եւ եթե չկորցներ, ի՞նչ կշահեր դրանից, եւ եթե հետ վերցնենք, դրանից ի՞նչ կկորցնենք: Ինձ թվում է, որ դրան պետք չէ այդպիսի նշանակություն տալ, եթե անհրաժեշտություն լինի, ես բացահայտ հայտարարում եմ՝ դա մեկ-երկու օրվա խնդիր էր, այդ ամենը վերադարձնելը»,- ասել է նա։

Այդ դեպքում, ըստ Բաղդասարյանի, արդյունքները եւ հետեւանքները կարող էր շատ ծանր լինել. «հարկավոր է ավելի խորամիտ լինել, այդ հետեւանքների մասին մտածել, ոչ թե այն հողը, որն ընդհանրապես որեւէ ռազմավարական նշանակություն չունեցող, չմշակվող, ամայի տարածք էր, որի մասին ընդհանուր առմամբ մենք երկար ենք խոսել եւ դեռ պետք է շարունակենք խոսել: Ինձ թվում է պետք չէ ծանրանալ այդ խնդրի վրա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ