News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայ-վրացական սահմանին՝ Սադախլո անցակետում, 1.5 մլն դոլար արժողությամբ բեռնատար մեքենաների ստուգման համար սքաներ է տեղադրվել։ Միջոցը ձեռնարկվել է ԵՄ-ի նախաձեռնությամբ Հարավային Կովկասում սահմանի ինտեգրված կառավարման հետագա զարգացման նպատակով։

Սքաները կօգնի կատարելագործել բեռների զննության գործընթացը, ավելի արդյունավետ իրականացնել սակագների հավաքումը եւ հայտնաբերել մաքսանենգությունը, փոխանցում է «Գրուզիա Օնլայն»-ը։

4.3 մլն եվրո բյուջեով ԵՄ-ի եւ ՄԱԿ Զարգացման ծրագրի համատեղ նախաձեռնությունը օգնում է Հայաստանի եւ Վրաստանի կառավարություններին ավելի արդյունավետ պայքարել մաքսանենգության եւ ապօրինի բեռնափոխադրումների դեմ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ