News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Թուրքական խորհրդարանի կողմից ընդունված պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին օրենքը լուրջ անհանգստություն է առաջացնում: Այս մասին ասված է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի ու հարեւանության եւ ընդլայնման քաղաքականության հարցերի եվրոպական հանձնակատար Յոհաննես Հանի հայտարարությունում:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, նրանք ընդգծել են, որ անձեռնմխելիությունից զրկելու մասին որոշումը, միջազգային երաշխավորությունների համաձայն, պետք է կայացվի «ըստ էության՝ յուրաքանչյուր կոնկրետ գործով, թափանցիկության չափանիշներին համապատասխան, եւ չպետք է քաղաքական շահարկումների առարկա լինի»:

Թուրքիայի խորհրդարանը մայիսի 20-ին ընդունել է պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին օրենքը, որի օգտին հանդես է գալիս իշխող Արդարություն եւ Զարգացում կուսակցությունը: Օրենքին դեմ էր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, որը կարծում է, որ իր պատգամավորների մեծ մասը կզրկվի անձեռնմխելիությունից եւ քրեական հետապնդման կենթարկվի՝ կապված Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցությանը սատարելու մասին իշխանությունների մեղադրանքների հետ:

Ներկայում Թուրքիայի խորհրդարանում դատախազության կողմից 138 պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու մասին դիմում կա, որոնց մեծ մասը երկու հիմնական ընդդիմադիր կուսակցություններից են՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական եւ ձախ կենտրոնամետ Ժողովրդա-հանրապետական:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ