Շրի Լանկայում ջրհեղեղների ու սողանքների զոհերի թիվը հասել է 71-ի, ևս 127-ն անհետ կորած են համարվում:
Երկիր են ժամանել օտարերկրյա փրկարարներ, որպեսզի օգնեն վերջին 25 տարիների ամենաուժեղ ջրհեղեղից տուժած բնակչությանը: Ռոանու արևադարձային ցիկլոնը, որը առաջացրել է ջրհեղեղ Շրի Լանկայի մի քանի շրջաններում, օդերևութաբանների տվյալներով հիմա Մյանմարի ուղղությամբ է շարժվոմ:
428 հազար մարդ այս կամ այն կերպ տուժել է այս տարերքից, գրեթե 300 հազարն էլ ժամանակավոր ապաստարաններ են տեղափոխվել:
Մայիսի 19-ի առավոտյան Կեգալե օկրուգի մի քանի գյուղերում սողանք է եղել, շատ տներ են փլուզվել: Հարյուրավոր մարդիկ մնացել են փլատակների տակ: Որոնողական – փրկարարական գործողությունը շարունակվում է: