Չինաստանի Հենան նահանգում կարի ֆաբրիկայում տեղի ունեցած հրդեհի եւ պայթյունների շարքի հետեւանքով մահացել է 6 մարդ, եւս 7-ը վիրավորվել է, հաղորդում է «Սինհուան»:
Ողբերգությունը տեղի է ունեցել Չժենչժոու քաղաքում: Ականատեսները հայտնում են, որ հրդեհի բռնկումից հետո ֆաբրիկայի աշխատակիցները սկսել են ցած նետվել 6-րդ հարկի պատուհաններից:
Դեպքի վայր է ժամանել 26 հրշեջ հաշվարկ: Ընդհանուր առմամբ հրդեհաշիջմանը մասնակցել է 140 մարդ, կրակն ամբողջությամբ մարվել է: