News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ինչ-որ մեկի համար դա մոռացված պատերազմ է: Ինչ-որ մեկի համար` սառեցված հակամարտություն: Ինչ-որ մեկը խոսում է Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ կողմնակի հակամարտության մասին, գրում է լրագրող Ռոբերտ Տրավանը իտալական La Stampa պարբերականում հրապարկված հոդվածում: Հոդվածում ասվում է.

«Հասկանալու համար, թե որքան լուրջ էր պատահածը, հերիք է Ստեփանակերտից դուրս գալ Մարտակերտ եւ Թալիշ տանող ճանապարհ, որոնք հակառակորդի վերջին գրոհի թիրախն էին:  Հնարավոր է, որ դա ագրեսիայի ամենապերճախոս արտահայտությունն է: Մեկը մյուսի հետեւից վազքով անցնում են քաղաքներ եւ գյուղեր, որ ջնջվել են հողի երեսից: Աղդամի ավերակները, կողքին` Մարգարա գյուղի ավերակները` պատերազմի ամենաարյունալի դեպքերից մեկը, որտեղ տասնյակ անզեն մարդիկ են սպանվել:   

Մարտակերտում 20-ամյա հնության ավերածություններին հավելվում են այսօրվանները: Հայերն ասում են, որ գրոհը Բաքվից է սկսվել, ադրբեջանցիները հայերին են մեղադրում: Այսպես թե այնպես, քաղաքում կրակել են հրթիռներով, որոնք շատ շինություններ են ավերել եւ վիրավոր ու սպանված են թողել մի քանի խաղաղ բնակչի: Բայց ոչ միայն:   «Մի քանի գյուղում կրակել են իսրայելական արտադրության կասետային ռումբերով», - պնդում է բրիտանական Halo Trust կազմակերպությունը, որը 2000-ականներից զբաղվում է Լեռնային Ղարաբաղի ականազերծմամբ: 

«Նրանք հարյուրավոր կասետային ռումբեր են բաց թողել, որոնք արգելված են միջազգային համաձայնագրերով: Նրանք հարվածներ են հասցրել խաղաղ օբյեկտներին, որոնց թվում են Հոռաթաղ եւ Մոխրաթաղ գյուղերը», - ասում է Յուրի Շահրամանյանը: 

Ճանապարհն ավարտվում է Թալիշում` ուրվական գյուղում, որը բանտարկված է մութ լեռների արանքում: Նրանցից շատերը կամավորներ են, որոնք եկել են Արցախ կոչվող երկիր: Բնակիչներն ամեն ինչ թողել են, փախել են Ստեփանակերտ, երկու ժամվա ճանապարհի վրա, որն այսպիսի ճանապարհով անվերջ է թվում: 

«Գրադով» գնդակոծությամբ ոչնչացրել են գյուղական դպրոցը, ոչնչացնելով խորհրդային շինության միակ պաշտպանված մասը: Բեկորներից դպրոցական է զոհվել:   Դասարաններում մնացել են շրջված նստարաններ, այս ու այն կողմ նետված տետրեր, ջարդված ապակիներ: Պատի մոտ հրաշքով անվնաս մնացած լվացարանն է: Մեկ ուրիշ արկ ոչնչացրել է հանդիսությունների սրահը: Քարերի, ամրանների կույտ, սեւացած նստարաններ:   

Անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկը, առանց տատանվելու, ցույց է տալիս ադրբեջանական տանկերի տեսագրությունները` վերջին սերնդի մոդելներ Ռուսաստանից: «Մարդիկ հոգնել են Մոսկվայի երկակի խաղից, որը զենք է վաճառում երկու կողմին եւ չափազանց երկար շահարկումներ է անում այս հակամարտության վրա», - ասում է Կարեն Օհանջանյանը` «Հելսինկի-92»-ի տեղական համակարգողը: Ինչ-որ մեկը զգուշանում է Ղարաբաղում նոր պատերազմից: Առաջինը քառորդ դար առաջ է տեղի ունեցել` միջազգային հանրության լիակատար լռության եւ կատարյալ անտարբերության պայմաններում»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ