News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եմենի Հադրամաուտ նահանգի մայրաքաղաք Էլ-Մուկալա քաղաքում ականապատ ավտոմեքենա է պայթել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Ալ Արաբիա» հեռուստաալիքը:

Մեքենան պայթել է Եմենի բանակի հսկիչ-անցակետի հարեւանությամբ: Նախնական տեղեկություններով, միջադեպի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ կան:

Անցնող շաբաթվա ընթացքում Հադրամաուտում մի քանի ահաբեկչություն է տեղի ունեցել, որոնց պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Պայթյունների եւ զինված հարձակումների հետեւանքով մի քանի օրվա ընթացքում ավելի քան 60 մարդ է զոհվել, հիմնականում՝ ոստիկաններ եւ զինվորականներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ