News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրաժարականի մասին դիմում է ներկայացրել: Այս մասին հաղորդում է NTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով նախագահի աշխատակազմի աղբյուրին:

Հաղորդվում է, որ Էրդողանն ընդունել է Դավութօղլուի հրաժարականը եւ խնդրել կառավարության ղեկավարի պարտականությունները կատարել՝ մինչեւ նոր կառավարության կազմավորումը:

Ավելի վաղ Թուրքիայի իշխող ԱԶԿ-ի արտահերթ համագումարում կուսակցության նոր ղեկավար էր ընտրվել երկրի տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմը: Ավանդույթի համաձայն, կուսակցության ղեկավարը զբաղեցնում է նաեւ Թուրքիայի վարչապետի պաշտոնը: Ակնկալվում է, որ Էրդողանը Յըլդըրըմին կառաջարկի նոր կառավարություն ձեւավորել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ