News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի եւ Պանամայի իշխանությունները համաձայնագիր են ստորագրել հարկային տեղեկատվության փոխանակման մասին, հայտնում է Kyodo News-ը` վկայակոչելով Ճապոնիայի ֆինանսների նախարարությանը: Նման գործողությունները պայմանավորված են  «պանամական թղթերի» դեռեւս չհանգած սկանդալով, հայտնում է  Gazeta-ն:

Նշվում է, որ համաձայնագիրը կստորագրվի այն բանից հետո, երբ երկրները կարգավորեն ներքին արարողակարգերի բոլոր մանրամասները եւ կարգը, ինչն իշխանություններին թույլ կտա տեղեկատվություն փոխանակել օֆշորային գոտում ընկերությունների բանկային հաշիվների վերաբերյալ: 

Նման համաձայնագիրը փաստաթղթերի արտահոսքից հետո իր տեսակի մեջ առաջինն է դարձել Պանամայի համար: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրամիությունը կարող է պատժամիջոցներ կիրառել   «հարկային դրախտների» նկատմամբ:

Ապրիլի 3-ին հրապարակվել էր OCCRP-ի, ICIJ-ի եւ տասնյակ պարբերականների լրագրողների լայնածավալ հետազոտությունը օֆշորային գործարքներին համաշխարհային առաջնորդների, քաղաքական գործիչների, մարզիկների եւ մշակույթի գործիչների մասնակցության վերաբերյալ:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ