News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Երեւանի Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի հարակից պուրակում այսօր՝ մայիսի 23-ին, բացվեց Խորհրդային միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանը (ֆոտոռեպորտաժ):

Բացումը տեղի ունեցավ նախագահ Սերժ Սարգսյանի, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մասնակցությամբ: Ներկա էին նաեւ Մեծ պատերազմի վետերաններ, Եվրոպայում ԱՄՆ ցամաքային ուժերի հրամանատար գեներալ- գնդապետ Ֆրեդերիկ Բեն Հոջեսը, ԱՄՆ Կանզաս նահանգի ադյուտանտ- գեներալ,  ազգային գվարդիայի նահանգի հրամանատար գեներալ-մայոր Լի Տաֆֆանելլին եւ օտարերկրյա պետությունների ռազմական կցորդներ,  երեւանաբնակ չարդախլեցիներ:

Արձանը բացեցին Սեյրան Օհանյանը, քանդակագործ Համլետ Մարտինյանը ու նրա թոռնուհին: Այնուհետեւ նախագահն ու մյուս ներկաները ծաղիկներ դրեցին արձանին:

Արձանի քանդակագործն է Համլետ Մարտինյանը, ճարտարապետն է Միքայել Միսակյանը:

«Ինքն ամենահայրենասեր հայերից մեկն է եղել: Ինքը մեծ հայրենասեր է եղել, լավ գյուղացի: Ես իրեն սկզբում ուզում էի քանդակել տնկին ձեռքը, ծառ տնկելիս: Այս արձանում հողագործն է, մեծ հրամանատարը, հայրենասերը: Եթե շորերը հանես, գյուղացու շոր էլ հագցնես, ինքը հզոր է», - NEWS. am-ի հետ զրույցում ասաց քանդակի հեղինակ Համլետ Մարտինյանը:

Նշենք, որ Երեւանի պատվավոր քաղաքացի, գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը եւ Հայաստանի շախմատային ֆեդերացիայի փոխնախագահ Հովիկ Խալիկյանը Հանրապետության նախագահին հանձնեցին մարշալ Բաբաջանյանին պատկանող շախմատը, որը նվիրաբերել են զորավարի ժառանգները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ