News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը պահանջում է, որ Թուրքիան առանց բացառության կատարի կարճաժամկետ այցելությունների համար անվիզա ռեժիմ ստանալու համար անհրաժեշտ բոլոր 72 պահանջները։ Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք հաստատուն ենք մեր դիրքորոշման մեջ, եւ կարիք չկա դա կրկնել մեր թուրք գործընկերների համար»,- ասել է նա Լյուքսեմբուրգում ԵՄ անդամ երկրների խորհրդարանների խոսնակների կոնֆերանսի ժամանակ։

Թուրքիայի նախագահի խորհրդական Յիգիթ Բուլութն ավելի վաղ հայտնել էր, որ Անկարան կարող է կասեցնել Եվրամիության հետ բոլոր համաձայնագրերը, եթե ԵՄ-ն շարունակի «կրկնակի չափանիշների» քաղաքականությունը։

Մայիսի սկզբին Եվրահանձնաժողովը Եվրախորհրդարանին եւ Եվրոպայի խորհրդին առաջարկել էր հանել Թուրքիայի քաղաքացիների համար վիզային սահմանափակումները, եթե Անկարան մինչեւ հունիսի վերջը կատարի վիզայի չեղարկման համար բոլոր նախապայմանները։ Դրանց թվում են կաշառակերության կանխարգելման միջոցները, Եվրոպոլի հետ օպերատիվ համագործակցության մասին բանակցությունները, ԵՄ անդամ երկրների հետ դատական համագործակցությունը, ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենսդրության վերանայումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ