News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Փախստականներ ընդունելու հարցում Եվրամիության հնարավորությունները սահմանափակ են, Միության երկրները ի վիճակի չեն միլիոնավոր ներգաղթյալների ընդունել: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք միլիոնավոր փախստականների ընդունելու հնարավորություն չունենք»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Լյուքսեմբուրգում ԵՄ երկրների խորհրդարանների խոսնակների համաժողովին: Ելույթը հեռարձակում էր Եվրահանձնաժողովի վիդեո- ծառայությունը:

Եվրահանձնաժողովի նախագահը նշել է Թուրքիայի հետ ԵՄ միգրացիոն համաձայնագրի կատարման կարեւորությունը, մասնավորապես Հունաստանում փախստականների ճգնաժամը կարգավորելու համար, որտեղ նրա խոսքով, հիմա ավելի քան 15 հազար միգրանտ կա:

ԵՄ մտնող փաախստականների ու ներգաղթյալների թիվը սահմանափակելու վերաբերյալ Բրյուսելի ու Անկարայի միջեւ համաձայնագիրը ուժի մեջ է մտել մարտի 20-ին: Ըստ դրա՝  մարտի 20-ից Թուրքիայի տարածքով Հունաստան մտնող բոլոր ապօրինի ներգաղթյալները կվերադարձվեն Թուրքիայի տարածք: Դրա փոխարեն ԵՄ-ն պարտավորվել է Թուրքիայից ընդունել սիրիացի փախստականներին՝ «1-ը 1-ի դիմաց» սկզբունքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
Պետեր Ստանոն մեկնաբանել է ՌԴ որոշումը...
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Ամենաշատ