News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի իշխանությունները փախստականի կարգավիճակ են տրամադրել Մալդիվյան Հանրապետության նախկին նախագահ Մոհամեդ Նաշիդին, որը  13 տարվա ազատազրկման էր դատապարտվել ահաբեկչության մասին օրենքի խախտման համար, հայտնում է Ռոյթրզ գործակալությունը` վկայակոչելով նրա փաստաբանին: 

Մալդիվների իշխանությունները հունվարին Նաշիդին թույլ են տվել Մեծ Բրիտանիա այցելել թիկունքի ուժեղ ցավերի դեմ վիրահատություն անցնելու համար: Նախկին նախագահը ազատվել է այն պայմանով, որ վիրահատությունից հետո երկիր կվերադառնա բանտարկության մնացած ժամանակը լրացնելու համար:   

«Միացյալ Թագավորությունում Նաշիդին փախստականի կարգավիճակ է տրամադրվել», — գործակալությանը հայտնել է նախկին նախագահի փաստաբան Հասան Լատիֆը: 

2008-ին Մոհամեդ Նաշիդը Մալդիվյան Հանրապետության առաջին ժողովրդական եղանակով ընտրված նախագահն է դարձել, բայց 2012-ին տապալվել եւ  2015-ի մարտին մեղավոր է ճանաչվել ահաբեկչական գործունեության համար: Պաշտոնական մեղադրանքի համաձայն, Նաշիդը մի շարք օրինախախտումներ է թույլ տվել, որոնք ընկնում են ահաբեկչության մասին օրենքի իրավասության տակ: Նախկին նախագահի ձերբակալությունը եւ բանտարկությունը դատապարտվել են միջազգային հանրության կողմից, որը համարում է, որ արարողակարգը չի համապատասպանել դատական գործի վարման ստանդարտներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ