News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ահաբեկչական ԻՊ խմբավորումը կանանց ռազմական նախապատրաստություն է իրականացնում Արեւմուտքի վրա հարձակվելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով «Ա-բե-սե»-ին:

Պարբերականի տվյալներով, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում փորձագետները Սիրիայում ԻՊ-ի ճամբարների առկայություն են արձանագրել, որոնք զբաղվում են բացառապես կանանց նախապատրաստելով Արեւմուտքի երկրների վրա հարձակումներին:  Միաժամանակ նշվում է, որ թույլ սեռի ներկայացուցիչների ֆիզիկական նախապատրաստությունն իրականացվում է  «տղամարդկանց հավասար»:

Թերթը հավելում է, որ ԻՊ-ի ահաբեկիչները իրենց շարքերում «կանանց ներգրավումից բազմաթիվ առավելություններ են ստանում»: Մասնավորապես, ընդգծվում է, որ կանանց նկատմամբ վերահսկողության մակարդակն ավելի ցածր է: Բացի այդ,  «հարգելով իսլամի խստությունը, տղամարդուն արգելվում է կանանց անձնական խուզարկություն իրականացնել»:

ԻՊ-ը` իսլամական ահաբեկչական կազմակերպությունը   2013-2014 թթ-ին գործել է ԻԼԻՊ անվանումով առավելապես Իրաքի եւ Սիրիայի տարածքում:  2014-ի հունիսին այն հայտարարել է գրավված տարածքներում «իսլամական խալիֆայության» (կառավարման շարիաթական ձեւով պետության) ստեղծման մասին եւ այն վերանվանել է  «Իսլամական պետություն»: ԿՀՎ-ի գնահատականով, խմբավորումը մոտ   30 հազար անդամ ունի, Իրաքի իշխանությունները 200 հազարի մասին են հայտնում: Իսլամիստների շարքերում 80  պետության քաղաքացիներ կան, այդ թվում` Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Մարոկկոյի, Սաուդյան Արաբիայի, ԱՄՆ-ի, Կանադայի եւ այլն: 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Ամենաշատ