News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ղարաբաղը ԽՍՀՄ փլուզման վերապրուկներից մնացած սառեցված հակամարտություններից մեկն է։ Այդուհանդերձ Արցախում կյանքն ավելի շատ կրակ է, քան սառույց, եւ ԵԱՀԿ ՄԽ միջազգային ջանքերը քիչ բան չեն արել կարգավորման համար։ Այս մասին ասված է intellinews.com-ում հրապարակված հոդվածում։

Հոդվածագիրը եղել է Թալիշ գյուղում։ «Թալիշը շփման գծից մի քանի քայլի վրա է՝ հակառակ համոզմունքների ճակատ։ Մի կողմից կանգնած են ադրբեջանցիները, որոնք պաշտպանում են տարածքային ամբողջականության սկզբունքը, մյուս կողմից՝ Ղարաբաղի հայերն են, որոնք պաշտպանում են ինքնորոշման սկզբունքը։ Գյուղը նաեւ քրիստոնյա հայերի ու մուսուլման ադրբեջանցիների սահմանագիծն է, սակայն, եպիսկոպոս Աբրահամյանը նշում է, որ հակամարտությունը երբեք կրոնական վեճ չի եղել»,- ասված է հոդվածում։

Ընդ որում, հոդվածում նշվում է, որ այստեղ խոսքը բարձր տեխնոլոգիաներով պատերազմի մասին չէ, քանի որ ընդամենը մի քանի հարյուր մետրի վրա զինվորները խրամատների մեջ են, եւ սպասման նյարդային ու հյուծող խաղ է ընթանում ավազով լի պարկերի, փշալարերի եւ ժանգոտած պահածոյատուփերի երկայնքով։ Բացի այդ, այս տարածաշրջանը աշխարհում ականապատ տարածքների եւ 90-ական թթ․ չպայթած արկերի քանակով առումով ամենաբարձր ցուցանիշներից ունի։

«Բետոնե պատի ճեղքով մայոր Ռուդիկ Հակոբյանն արագ նայում է թշնամուն։ 28 տարեկանում նա խմբում ամենավագներից մեկն է․ զորակոչիկների մեծ մասը ուշ դեռահասության շրջանում են՝ 20 տարեկան, ավելի երիտասարդ, քան հակամարտությունը, եւ նրանցից քչերն են, եթե իհարկե այդպիսիք կան, որ երբեւէ ադրբեջանցու են տեսել»,- ասված է հոդվածում։

«Մենք խաղաղություն ենք ուզում եւ սովորել ենք պաշտպանել այն զենքով»,- ասում է ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը։

«Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերած հրադադարը ավելի խախուտ է, քան երբեք»,- գրում է հեղինակը՝ հիշեցնելով, որ մայիսի 16-ին Վիեննայում կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որի ժամանակ նրանք պայմանավորվել են ամրապնդել ԵԱՀԿ հովանու ներքու մշտադիտարկման մեխանիզմները։ «Փոքր քայլի ճանապարհին կա մեծ խոչընդոտ, քանի որ Բաքուն չի շտապում հավանություն տալ դրան»,- ասված է հոդվածում։

«Մշտադիտարկումն իհարկե միջադեպերի քանակը պակասեցնելու միջոց է, սակայն այն նաեւ ամրապնդում է ստատուս քվոն։ Այն ավելի շատ հակամարտության կառավարման հետ գործ ունի, այլ ոչ թե խաղաղ կարգավորման»,- կարծում է Ստոկհոլմի միջազգային իսնտիտուտի խաղաղության խնդիրների ուղումնասիրության ծրագրի ղեկավար Նիլ Մելվինը։

«Բացի այդ, այն ժամանակ, երբ Ադրբեջանը մեծ կորուստներ է կրել հարաբերականորեն փոքր տարածքների համար, այդուհանդերձ դա Բաքվում դիտարկում են որպես հաղթանակ 25 տարի շարունակվող պարտության զգացումից հետո»,- նշում է նա։

Սակայն հոդվածում նշվում է, որ Բաքուն ու Երեւանը միասնական են Մոսկվայից իրենց դժգոհության մեջ, որը նա զենք է վաճառում 2 կողմին էլ եւ ռազմաբազա ունի Հայաստանում եւ հակված է պաշտպանել ստատուս քվոն։

«Բարձրագույն մակարդակով հանդիպումը նշանավորվեց եւս մեկ վճռորոշ գործոնով․ այնտեղ ներկա չէր Ստեփանակերտի ներկայացուցիչը»,- գրում է հեղինակը՝ հավելելով, որ դրանից հատկապես տուժում է քաղաքացիական բնակչությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ