News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արտակարգ իրավիճակների նախարարությունը նոր մանրամասներ է հայտնել այսօր՝ մայիսի 23-ին, ցերեկը Հանրապետության տարբեր շրջաններում ուժեղ քամու հետեւանքով հասցված վնասների մասին: (ֆոտոռեպորտաժ)

Ըստ ԱԻՆ մամուլի ծառայության, Երեւանում գրանցվել է մինչեւ 24 մ/վրկ, Արմավիրի մարզում՝ 23 մ/վրկ, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան եւ Թալին քաղաքներում՝ 20 մ/վրկ, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում՝ 18 մ/վրկ արագությամբ քամի:

Ժամը 15:00-ից ՃԿԱԿ «911» ծառայությունում գրանցվել է 40-ից ավելի դեպք: Ահազանգեր են գրանցվել Արմավիրի, Արագածոտնի, Արարատի եւ Կոտայքի մարզերից` տանիքների թիթեղների վնասվելու վերաբերյալ:

Գրանցվել է 3 տան տանիքներում հրդեհի բռնկման ահազանգ՝ Երեւան քաղաքի Շիրակի, Պարոնյան եւ Վշտունի փողոցներում (էլ. լարերի կարճ միացում):

Մայրաքաղաքի եւ վերոնշյալ մարզերի փողոցներում առկա են ընկած ծառեր, որոնք խոչնդոտում են երթեւեկությանը: Օրբելի-Կիեւյան փողոցների խաչմերուկում քամու հետեւանքով վնասվել է փողոցի լուսացույցը, առաջացել է խցանում: Վնասվել է Թաիրովի 14 հասցեում գտնվող պետավտոտեսչության վարչական շենքի տանիքը` վնասելով մոտակայքում գտնվող 3 ծառայողական ավտոմեքենա:

Ժամը 16:00-ի դրությամբ Երեւանում քամու ուժգնությունը կազմել է 28 մ/վրկ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 25 մ/վրկ, Ապարան եւ Թալին քաղաքներում՝ 20 մ/վրկ, Արմավիրի մարզում՝ 23 մ/վրկ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 22 մ/վրկ, Արարատի մարզում՝ 19 մ/վրկ, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում՝ 20 մ/վրկ, իսկ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում՝ 18 մ/վրկ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Ավելի վաղ Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել էր Ոսկեպար գյուղ և մեկուկես ամիս էր ինչ ապրում էր այնտեղ…
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության…
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում. Ժամը 10։55-ի...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Ամենաշատ