Թալիշ գյուղի բնակիչները կարող են վերադառնալ իրենց տները, քանի որ այժմ այնտեղ անվտանգ է։ Այդ մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
ԼՂՀ պաշտպանության բանակը ծառայություն է իրականացնում այդ շրջանում, հրադադարի ռեժիմը հարաբերականորեն պահպանվում է, իսկ կրակոցները շատ չեն, ասել է Օհանյանը։