Հայաստանի պաշտպանության նախարարությունն օգնում է Լեռնային Ղարաբաղում վերջին ագրեսիայի ժամանակ ադրբեջանական գազանությունների փաստերով նյութերի հավաքման եւ նախապատրաստական աշխատանքներին։ Այդ մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
Ըստ նախարարի, համապատասխան հրահանգն արդեն տրվել է, եւ նախարարությունը, իրավապահների հետ համատեղ կատարում է իր դերը։
«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ բոլորին հայտնի դառնա ճշմարտությունը։ Միակ ճշմարտությունը»,- ասել է նա։