News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Այսօր Երեւանում բարձրացած ուժեղ փոթորկի հետեւանքով տուժած 9 մարդ բժշկական կենտրոններ է դիմել (ֆոտոռեպորտաժ):

6 տուժածների շտապօգնությունը տեղափոխել է «Աստղիկ» բուժկենտրոն: Կլինիկայի գլխավոր բժիշկը NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեց, որ նրանցից 5-ը թեթեւ քերծվածքներ է ունեցել եւ, առաջին օգնություն ստանալով, տուն է գնացել: Վեցերորդ տուժածը գլխի վնասվածք ունի եւ դեռեւս պետք է հետազոտություն անցնի:

Փոթորկի հետեւանքով երկու տուժած էլ «Արմենիա» ԲԿ է տեղափոխվել. նրանցից մեկը գլխի թեթեւ վնասվածք է ստացել, մյուսը՝ ճակատին քերծվածքներ: Երկուսին էլ առաջին բուժօգնություն է ցուցաբերվել եւ հոսպիտալացնելու կարիք չի եղել:

Գլխի վնասվածքով «Հերացի» համալսարանական հիվանդանոցային համալիր է տեղափոխվել 1993 թվականին ծնված մի կին: Նրա խոսքով, տանիքից գլխին քար է ընկել: Նրա վնասվածքը մշակել են եւ տուն ուղարկել:

Ժամը 20:30-ի սահմաններում «Հերացի» համալիր են բերել նաեւ 8 ամսական երեխայի, որը փոթորկի ժամանակ գլխով հարվածել է մանկասայլակի եզրին: Սակայն քանի որ հաստատությունում մանկական բաժանմունք չկա, փոքրիկին ուղարկել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

Հիշեցնենք, որ մայիսի 23-ին Երեւանում անսպասելիորեն փոթորիկ է բարձրացել: Ուժեղ քամին պոկել է շենքերի տանիքները, արմատախիլ արել ծառեր, քշել անցորդներին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թմրաշղթան բացահայտվել է. հայտնի է՝ ինչպես է աշխատել մեխանիզմը
Թմրամոլության և հատկապես ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում...
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 28-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման...
Գերմանիայում դատում են Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի խաչը գողացած տղամարդուն. Bild
Քանի որ խաչն առնչվում էր պոնտիֆիկոսին, մասունքն արժեքը շուկայում հասնում է մինչև 50 հազար եվրոյի...
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է. նրան գտել են Թումոյի այգում
Ապրիլի 10-ին հաղորդվել էր 2006 թ. ծնված Անժելա Բիձյանի անհետ կորելու մասին...
Մեծ Քեթիում բախվել են «Nissan»-ը, «Volkswagen Passat»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 6 վիրավոր
Այսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը...
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով
Մայիսի 14-ին պաշտպանական կողմը հանդես կգա ճառով…
Ամենաշատ