News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ ԽՎ-ի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինն անհրաժեշտ է համարում տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված առավել մեծ ջանքերի գործադրումը՝ առանց վիճարկելու ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը: Այս մասին նա նշել է մայիսի 23-ին, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպման ժամանակ:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 23-ին ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին:

Ողջունելով հյուրի այցը Հայաստան՝ Էդուարդ Շարմազանովը ներկայացրել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական իրադարձությունները եւ մանրամասնել հայ զինվորականների, ինչպես նաեւ խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական զինուժի կողմից իրականացված վայրագությունների եւ անմարդկային խոշտանգումների վերաբերյալ փաստերը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը Քրիստիան Վիգենինին է փոխանցել այդ վայրագություններն ապացուցող փաստեր, որոնց մի մասը, ի դեպ, տեղ է գտել Բաքվի պետական համալսարանի կայքում: Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ադրբեջանական ագրեսիայի դրսեւորումներում կարելի է տեսնել «Իսլամական պետության» ձեռագիրը: ՀՀ  ԱԺ փոխնախագահը նշել է, որ Ադրբեջանին անթաքույց կերպով եւ բարձր մակարդակով իր աջակցությունն է հայտնել Թուրքիան, որն արդեն 23 տարի շրջափակման մեջ է պահում Հայաստանը: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ թե՛ Հայաստանի Հանրապետությունը, թե՛ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը խնդրի կարգավորումը, ի տարբերություն Ադրբեջանի, տեսնում են բացառապես խաղաղ եւ բանակցային ճանապարհով՝ հիմնված միջազգային երեք հիմնարար սկզբունքների վրա, որոնցից երկուսն Ադրբեջանը մշտապես մերժում է:

Խնդրի կարգավորման համատեքստում Էդուարդ Շարմազանովը մտահոգիչ է համարել միջազգային հանրության կողմից հնչող անհասցե կոչերը. այս հարցում նա կարեւորել է առանցքային դերակատարություն ունեցող ԵԱՀԿ-ի հասցեական գնահատականները:

«Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում. նա դուրս է եկել ԽՍՀՄ կազմից, իսկ ղարաբաղցիներն ընդամենն իրացրել են ինքնորոշման իրենց իրավունքն այնպես, ինչպես աշխարհի շատ այլ ժողովուրդներ»,- ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Նա հավելել է, որ բանակցությունների ընթացքում առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության՝ հնարավոր չէ հասնել հակամարտության կարգավորմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Քրիստիան Վիգենինը բարձր է գնահատել հայ խորհրդարանականների ակտիվ համագործակցությունը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում եւ կարեւորել հաճախակի հանդիպումները: Անդրադառնալով ԼՂ հակամարտության խնդրին՝ Քրիստիան Վիգենինն անհրաժեշտ է համարել տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված առավել մեծ ջանքերի գործադրումը՝ առանց վիճարկելու ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը: ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը տեղեկացրել է, որ Հայաստան եւ Ադրբեջան կատարած այցերի արդյունքում պատրաստելու է զեկույց, որը ներկայացնելու է առաջիկայում Թբիլիսիում կայանալիք ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ