News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Աշխարհում կա անգլիական կրթություն, կա ռուսական, կա գերմանական, ֆրանսիական, մենք պարտավոր ենք ձեւավորել մեր ազգայինը: Այս մասին, մայիսի 23-ին, Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ նշել է Հայաստանիօ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը:

ԿԳՆ-ից NEWS.am_ին հայտնում են, որ առաջին կանգառը Գյումրիի Օյունջյան վարժարանում  էր, որտեղ նա հանդիպում  է ունեցել մարզի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ:

Կրթական համակարգի  սպասվող փոփոխությունների, առկա խնդիրների եւ, ընդհանրապես, ոլորտի վերաբերյալ տարաբնույթ հարցերով նախարարը հանդես է եկել ծավալուն ելույթով: Նա  ընդգծել է, որ կրթության ոլորտի կառուցվածքի առումով անցած տարիների ընթացքում  բավականին լուրջ հենք է ստեղծվել, եւ այժմ ժամանակն  է  քայլ կատարել  դեպի երկրորդ փուլ եւ կրթության նոր կառուցվածքն ապահովել ժամանակակից պահանջներին համապատասխան բովանդակությամբ:

«Տարիներ առաջ  կրթական բարեփոխուﬓերը սկսեցինք «Որակ եւ համապատասխանություն»  կարգախոսով ու սկսեցինք խորհրդային կրթակարգը համապատասխանեցնել նոր կրթական չափանիշներին: Այս տարիների ընթացքում կառուցվածքային փոփոխություններ կատարվեցին. խոսքը վերաբերում է 12- ամյա կրթակարգին, բուհական եռաստիճան համակարգին, նախադպրոցական, ﬕջին մասնագիտական կրթության ոլորտներին: Այդ փոփոխությունների ընթացքում, բնականաբար, տեղի ունեցավ որոշակի որակական անկում, եւ շատ կարեւոր է, որ կարողանանք ձեւաչափը որակական առումով փոփոխել, ընդ որում` փոփոխությունները պետք է սկսել  հենց հանրակրթությունից»,-նշել է Լեւոն Մկրտչյանը:

Նա տեղեկացրել է, որ արդեն մշակվել եւ կառավարություն է ներկայացվել 2017-2027 թվականների կրթության զարգացման տասնամյա ծրագիրը: «Այս ծրագրում փորձել ենք տալ կրթության տեսլականը, այսինքն՝ ինքնանպատակ չէ կրթված մարդու ձեւավորումը, ինքնանպատակ չէ կրթություն ստանալը, քանի որ կրթված մարդ ունենալն ընդամենը միջոց է` պետական, ազգային նպատակներին հասնելու համար: Բազմիցս ասել եմ եւ Գյումրիում ուզում եմ մեկ անգամ եւս շեշտել. կրթությունը միջոց է ինչ-որ նպատակ իրականացնելու համար: Աշխարհում չկա միջազգային կրթություն, կան միջազգային քաղաքակրթական նորմեր, միջազգային չափանիշներ, կան ընդհանուր սկզբունքներ, բայց կրթությունը տվյալ ազգինն է: Կա անգլիական կրթություն, կա ռուսական, կա գերմանական, ֆրանսիական, մենք պարտավոր ենք ձեւավորել մեր ազգայինը: Մենք պետք է կարողանանք  կրթված մարդուց բացի նաեւ դաստիարակված քաղաքացի  ձեւավորել»,-նշել է Լեւոն Մկրտչյանը:

Այդ համատեքստում նախարար Մկրտչյանը կարեւորել է այն հանգամանքը, որ կրթված, գիտելիքներով հարուստ քաղաքացի ձեւավորելուն զուգընթաց անհրաժեշտ է ապահովել հայի տեսակին համապատասխան դաստիարակություն:

Տպել
Ամենաշատ