News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եթե այսօրվա խնդիրները նայենք, մենք ավելի մեծ ապարատի պահանջ ունենք: Այս մասին, այսօր՝ մայիսի 24-ին, ԱԺ-ում 2015 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարել է Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Նրա խոսքով, խոսել պարզ, պրիմիտիվ մոտեցման մասին կրճատումների, ճիշտ չի լինի: «Դուք չեք բարելավում ոչ մի բան, ուղղակի ծանրաբեռնում եք եղած աշխատողներին, որից կարող է տուժել աշխատանքը: Խոսքը վերաբերում է ավելի խորը գործընթացների մասին: Բյուրոկրատիան անընդհատ բազմանում է եւ պարբերաբար անհրաժեշտ է գիլյոտինի նման ոչ թե զուտ միայն հատել, այլ վերամիաստավորել այն առաքելությունը, որ ունի այս կամ այն մարմինը:

Դա հեշտ գործ չէ, որովհետեւ վերանայում ենք լիազորությունները մարմինները, փորձում ենք փոխել գաղափարախոսությունը»,-ընդգծել է Դավիթ Հարությունյանը:

Նրա խոսքով, դրա համար փորձում ենք համակարգը դարձնել ավելի օպտիմալ: «Օպտիմալը ամենեւին չի նշանակում նաեւ փոքր: Եթե այսօրվա խնդիրները նայենք, մենք իսկապես ավելի մեծ ապարատի պահանջ ունենք:

Խոսքը չի վերաբերում մարդկային ռեսուրսներ կրճատելուն, այլ այն նոր խնդիրները, մարտահրավերներիը կատարելուն»,-ընդգծել է նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ