Մոտ ժամանակներս Կառավարությունը կընդունի գործուղումների համար ծախսերի քաղաքականությունը: Այս մասին լրագրողներին ԱԺ-ում մայիսի 24-ին ասել է Կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը:
Նրա խոսքով անձամբ ինքը պաշտոնական գործուղումների մեկնելիս բիզնես կարգից օգտվել է միայն ծայրահեղ կարեւոր դեպքերում, երբ անհրաժեշտ էր կարեւոր բանակցություններ վարել:
«Իսկ եթե դուք ծանոթ եք բանակցությունների տեխնիկային, ապա գիտեք, որ արարողակարգային մասը երբեմն պակաս կարեւոր չէ, քան բովանդակային մասը»,- հայտնել է նախարարը:
Գործուղման ծախսերը օպտիմալացնելու համար, առաջիկա 2 շաբաթներին Կառավարությունը կընդունի գործուղման ծախսերի կարգ: Դրանում կարտացոլվի, թե ում համար ու ինչ չափով կարող են ֆինանսավորվել գործուղումները, նաեւ կամրագրվի, թե այդ կանոններից երբ է հնարավոր բացառություն անել: