News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այսօրվա դրությամբ կարելի է ասել, որ ավելի քան 80 տոկոսով եզդիներով բնակեցված իրաքյան Շանգալ քաղաքը ազատագրված է: Այս մասին մայիսի 24-ի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է եզդիների ազգային միավորման նախագահ Ամո Շարոյանը:

Շանգալը հիշեցրել է նա, 2014-ի օգոստոսին ենթարկվել է «Իսլամական պետություն» կոչվող հրեշների հանցագործություններին: «Նրանք եզդիների նկատմամբ այնպիսի հանցագործություններ են արել, որոնք նույնիսկ ամենասարսափելի ֆիլմերում հնարավոր չէ տեսնել՝ գլխատել են, երեխաներին սպանել մայրերի աչքերի առաջ, աղջիկներին ու կանանց գերեվարել ու վաճառել ստրկության: Եվ այս ամենը 21-րդ դարում»,- շեշտել է Ամո Շարոյանը:

Ցավոք շարունակել է նա, այն պետությունները, որոնք պետք է զբաղվեն Շանգալ քաղաքի վերականգնման հարցերովմ դեռ չեն հանգել ընդհանուր հայտարարի: «Երբ վերջերս ԵՄ-ն ուզում էր Թուրքիային ու նրա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին 6 մլրդ եվրո հատկացնել փախստականներին օգնելու համար, մենք կոչ էինք անում ոչ թե 6, այլ գոնե 1 մլրդ եվրոն հատկացնել Շանգալի եզդիներին, որպեսզի նրանք կարողանան վերականգնել իրենց տներն ու վերադառնալ այնտեղ: Նրանցից ոչ մեկը չի ուզում փախստական դառնալ »,- նշեց Ամո Շարոյանը՝ հավելելով, որ այսօրվա դրությամբ եզդիների ազատագրական պայքարի մարտիկները ի վիճակի են ապահովել Շանգալի անվտանգությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դըկոտինյին անդրադարձել է եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագծի ընդունմանը
Հայաստանի Ազգային ժողովը եզդիների ցեղասպանության հիշատակի օրը ներառել է...
Օգոստոսի 3-ը Հայաստանում կնշվի որպես Սինջարում եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Օրենսդրական նախաձեռնության հեղինակը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Ռուստամ Բակոյանն էր
Մենք սիրո և հանդուրժողականության ուղերձ ենք հղում մեր այսօրվա որոշմամբ. Հակոբ Արշակյան
Այս օրինագծի ընդունմամբ մեր համերաշխությունը, սերը, կարեկցանքը...
Սա պատմական օր է և՛ եզդիների համար, և՛ Հայաստանի Հանրապետության համար. Ռուստամ Բաքոյան
2014-ին մեր աչքի առաջ տեղի ունեցավ ցեղասպանություն, և այս ցեղասպանությունը դեռ ավարտված չէ մինչ օրս: 2600-ից ավելի կանայք և աղջիկներ դեռ գտնվում են...
Պատգամավորն առաջարկել է Հայաստանում նշել Սինջարում եզդիների ցեղասպանության օրը
Կարևոր եմ համարում, որ այս հանդիպմանը ներկա լինի Սինջարի ցեղասպանության զոհերից մեկը
Օգոստոսի 3-ը ՀՀ-ում կնշվի որպես Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 12-ի նիստում հավանություն տվեց…
Ամենաշատ