News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ստեփանակերտում հայկական քաղաքական կուսակցությունների երկրորդ ֆորումը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել են, որ արտաքին քաղաքականության ոլորտում ՀՀ եւ  ԼՂՀ համար ռազմավարական նշանակության հարցերում կուսակցությունների ընդգրկուն համագործակցությունն անհրաժեշտություն է:

Հայտարարությունում ասվում է.

«Մենք` 2016 թվականի մայիսի 21-22-ը քաղաք Ստեփանակերտում անցկացված Հայկական կուսակցությունների երկրորդ ֆորումի մասնակիցներս, կարեւորելով`

• Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների քաղաքական համակարգերի հետագա զարգացումը,

• Ժողովրդավարական արժեքների հետեւողական ներդնումը,

• Մարդու հիմնարար ազատությունների եւ իրավունքների իրացումը,

• Կուսակցությունների համագործակցությունը եւ քննարկումները համահայկական նշանակության, այդ թվում` ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման եւ ԼՂՀ միջազգային ճանաչման հարցերում,

• Քաղաքական գործունեության կազմակերպումն ու իրացումը բացառապես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության սահմանադությունների շրջանակում,

Հպարտանում ենք ապրիլյան պատերազմի ընթացքում Լեռնային Ղարաբաղի  պետական կառույցների կազմակերպվածությամբ եւ Պաշտպանության բանակի ցուցաբերած արիությամբ, անձնազոհությամբ ու հաղթական ոգով եւ մեր ողջ ժողովրդի դրսեւորած միասնականությամբ:

Դատապարտում ենք Ադրբեջանի Հանրապետության ռազմական ագրեսիան եւ ահաբեկչական գործողութուններն ընդդեմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ հայ ժողովրդի, ինչպես նաեւ պետական մակարդակով իրականացվող հայատյացության ու անհանդուրժողականության քաղաքականությունը:

Ընդգծում ենք, որ կուսակցությունները մեր քաղաքացիների քաղաքական,  իրավական, սոցիալական, հումանիտար, տնտեսական եւ այլ շահերի ամենաարդյունավետ արտահայտողներն են:

Հավաստում ենք,  որ կուսակցությունները Հայաստանի եւ Արցախի ներքին եւ արտաքին մարտահրավերներին լիարժեք դիմակայելու նպատակով լրացուցիչ ջանքեր պետք է գործադրեն իրենց ինտելեկտուալ, կազմակերպչական, կառուցվածքային եւ այլ կարողություններն ու հնարավորություններն ընդլայնելու համար:

Կարեւորում ենք քաղաքական համերաշխության եւ հասարակական համախմբվածության կենսական նշանակությունը ազգային անվտանգությանը վերաբերող հիմնախնդիրների, մասնավորապես, ղարաբաղյան հիմնախնդրի՝ միջազգային իրավունքի հիման վրա լուծման նպատակով:

Ամրագրում ենք, որ արտաքին քաղաքականության ոլորտում ՀՀ եւ  ԼՂՀ համար ռազմավարական նշանակության հարցերում կուսակցությունների ընդգրկուն համագործակցությունն անհրաժեշտություն է:

Առաջնահերթություն ենք  համարում  նման համագործակցությունն ակտիվորեն օգտագործելը  մեզ հասանելի բոլոր միջազգային հարթակներում :

Վերահաստատում ենք նման ձեւաչափով քննարկումների կարեւորությունը, եւ պատրաստակամությունը դրանք դարձնել պարբերական եւ մշտապես կազմակերպել Արցախի Հանրապետությունում՝ ներառելով կուսակցական կառույցների հնարավորինս լայն շրջանակ` կանանց կազմակերպություններ, երիտասարդական թեւեր, փորձագետներ եւ այլն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ