News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թբիլիսիում ընթացիկ տարվա հուլիսի 1-ից 5-ը տեղի կունենա ԵԱՀԿ-ի Խորհրդարանական Վեհաժողովի ամենամյա նստաշրջանը, որի ընթացքում կքննարկվի նաեւ ղարաբաղյան հակամարտությունը: Այդ մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել ԵԱՀԿ-ի ԽՎ-ում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, «Ազգային Միասնություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը:  

Նրա խոսքով, ԵԱՀԿ ԽՎ Առաջին կոմիտեն զեկույց  եւ բանաձեւի նախագիծ է պատրաստել, որը պետք է ներկայացվի հուլիսի 1-5-ը, Թբիլիսիում կայանալիք ԵԱՀԿ ԽՎ լիագումար նստաշրջանում: «Այնտեղ երեք կետ կա, որոնք անմիջապես վերաբերում են ԵԱՀԿ-ի տարածքում  «սառեցված» հակամարտություններին, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի հարցին», - նշել է Արտաշես Գեղամյանը, ընդգծելով, որ ինքը հանդես է եկել վերլուծական հոդվածով՝ բանաձեւի նախագծում Լեռնային Ղարաբաղին վերաբերող յուրաքանչյուր կետի մասին: Բանաձեւը, ըստ նրա ներառում է այն կետերը, որոնք բարձրացրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ բանակցությունները սկսելու համար:

Նրա խոսքով, Ադրբեջանը, ինչպես նաեւ մյուս երկրները մինչեւ մայիսի 27-ը կարող են իրենց նախագիծը ներկայացնել, սակայն մինչ օրս դեռ չեն ներկայացրել, մինչդեռ Առաջին կոմիտեի նախագիծը մայր փաստաթուղթն է: 

Նշենք, որ այդ բանաձեւի երեք կետերը վերաբերում են Լեռնային Ղարաբաղին, որտեղ, մասնավորապես, ասվում է.

«Անհանգստություն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության հետ կապված եւ ողջունում ԵԱՀԿ նախագահության ակտիվ մասնակցությունը ԵԱՀԿ տարածաշրջանում սառեցված հակամարտությունների քաղաքական լուծման որոնման հարցում՝ գոյություն ունեցող ձեւաչափերի ու մեխանիզմների հիման վրա:

Կոչ է անում խորհրդարանականներին նպաստել, որպեսզի տարածաշրջանում ներկայացված բոլոր կողմերը քաղաքական կամք դրսեւորեն մասնակցելու համաձայնագրի հասնելու համար լուրջ քայլերին, որոնց նպատակն է նվազեցնել ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողություններ սկսելու ռիսկը եւ համաձայնեցնել հակամարտության կարգավորման համապարփակ համաձայնագիրը՝ Մինսկի խմբի շրջանակներում:

Կոչ է անում քաղաքական կամք դրսեւորել փախստականների եւ ներքին տեղահանվածների խնդրի լուծման հարցում, ինչպես նաեւ իրենց վրա մեծ պարտավորություն վերցնել ստորագրված համաձայնագրերի կատարման ուղղությամբ»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ