News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Արցախցի 19-ամյա Մարատ Պետրոսյանը ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին հակառակորդի 5 տանկ է խոցել, 1 հետեւակի մարտական մեքենա, պարգեւատրվել «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով, հաղորդում է Արցախի հանրային հեռուստաընկերությունը:

«Առաջինը խփեցի, չդիպավ, երկրորդը արդեն կրակել եմ, կպել ա: Մարդիկ արդեն ասում էին՝ հեն ա, Մարատը, ես էլ չէի ջոկում՝ ինչ ա կատարվում, հետո որ ասեցին, էդտեղ հասկացա, թե ինչ լուրջ աշխատանք եմ արել»,- պատմել է Մարատը, որը նախքան այդ հակատանկային կայանքից կրակելու փորձ չի ունեցել:

Մարատ Պետրոսյանի մայրը պատմել է, որ պատերազմի առաջին օրերին լուր չեն ունեցել որդուց, հետո զանգել, ասել է, որ հակառակորդի 5 տանկ է ոչնչացրել:

«Առաջին երկու օրը խաբար չկար, hետո զանգեց, ասեց՝ էսպես ա, խփեցի տանկ: Այ տղա, ասում եմ, ո՞նց՝ խփեցիր տանկ: Մենք պատկերացում չունեինք՝ ինչ է կատարվում դիրքերում»,- պատմել է Մարատի մայրը:

Մարատի եղբայրը Դավիթ Պետրոսյանն է, այն մարզիկը, որին Ուկրաինայի Լվով քաղաքում անցկացվող Կունգ-ֆուի Եվրոպայի առաջնության ժամանակ ադրբեջանցի մարզիկը փորձել էր հարվածել, ապա ադրբեջանական թիմի մարզիչներն ու մարզիկները մահակներով հարձակվել էին Հայաստանի հավաքականի անդամների վրա:

Դավիթը պատմել է, որ իրեն նախորդող մենամարտը նույնպես հայերի եւ ադրբեջանցիների միջեւ է եղել, ադրբեջանցի մարզիչների բողոքով մրցավարները հաղթանակը տվել են Ադրբեջանի ներկայացուցչին եւ Դավիթը մտադրվել է համարժեք պատասխան տալ:

«Ասեցի՝ ես իրան շատ առավելությամբ պիտի կրեմ ու ռինգում խայտառակ անեմ: Իրան գցում էի, ոտքս դնում վրան, մերոնք խնդում էին, սրանք իրանց լավ չէին զգում: Մեկ էլ հետեւից ինձ բան ասեցին, ես մոտեցա ավելի վատ ասեցի, մեկը հելավ որ ինձ խփի, ես էլ խփեցի, սաղ բարձրացան ռինգ, կռիվ սկսվեց»,- պատմել է Դավիթը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ