Աշխատանքային երաշխիքները կտարածվեն նաեւ ապրիլյան իրադարձությունների ընթացքում կամավորների վրա: Մայիսի 25-ին այդ մասին խորհրդարանում հայտնել է Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը` ելույթ ունենալով Աշխատանքային օրենսգրքում կամավորների աշխատատեղերի պահպանման երաշխիքների վերաբերյալ փոփոխությունների քննարկմանը: Նրա խոսքով, օրենքը կտարածվի ոչ միայն ապագա կամավորների վրա, այլեւ հետին թվով` նրանց, որոնք ապրիլի սկզբին մասնակցել են պաշտպանական գործողությունների: