News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի Գերագույն դատարանի որոշմամբ՝ Ազգային անվտանգության նախարարության նախկին ղեկավար Էլդար Մահմուդովի եւ նրա հանցավոր խմբավորման եւս մեկ զոհ՝ Խադիջա Իսմայլովան, ազատության մեջ է հայտնվել: Գերագույն դատարանը պայմանական վաղաժամ ազատման մասին որոշում է կայացրել, փոխանցում է haqqin.az-ը:

Հիշեցնենք, որ 2014-ի դեկտեմբերին Խադիջա Իսմայլովան կալանավորվել էր ԱԱՆ նախկին նախարարի կարգադրությամբ նրա դեմ կազմակերպված սադրանքի հետեւանքով: Այն ժամանակ Իսմայլովայի նախկին գործընկեր Թուրալ Մուստաֆաեւը հայտարարել էր, որ Խադիջան իբր թե խանդի պատճառով իրեն այնպիսի վիճակի է հասցրել, որ ինքը փորձել է ինքնասպան լինել: Սակայն Էլդար Մահմուդովի ձեռնածուները սադրանքը կազմակերպելիս առանձնապես ջանքեր չէին գործադրել եւ  հերթական անգամ ցուցաբերել էին պրոֆեսիոնալիզմի բացակայությունը: Սադրանքն այնքան անհաջող էր կազմակերպվել, որ նրանց «հովանավորյալը» հրաժարվել էր իր նախնական ցուցմունքներից դեռ նախաքննության ըթացքում:

Դատարանին նաեւ ոչ մի համոզիչ ապացույց չի ներկայացվել այն մասին, որ Իսմայլովան Մուստաֆաեւին «ինքնասպանության է հասցրել»: Անգամ վկաները դատարանում պնդում էին, որ նա կապ չի ունեցել ինքնասպանության հետ: Գերագույն դատարանը, քննելով Իսմայլովայի վճռաբեկ բողոքը, որոշում էր կայացրել նրա պայմանական վաղաժամ ազատման մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ամենաշատ