2016-ի սկզբից Հայաստանը մրգերի եւ բանջարեղենի արտահանման ծավալները գրեթե կրկնակի մեծացրել է: Այս մասին մայիսի 25-ին ԱԺ-ում հայտնել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ 2015-ին հանրապետության պետբյուջեի կատարողականի մասին հաշվետվության ընթացքում՝ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ:
Նրա խոսքով՝ արտահանումը կազմել է մոտ 80 հազար տոննա, իսկ այս տարվա սկզբից՝ արդեն 48 հազար տոննա, ինչը 19.8 հազարով շատ է, քան 2015-ի նույն ժամանակահատվածում: Մինչեւ բերքատվության սեզոնի սկիզբը հաջողվել է արտահանել ջերմոցային տնտեսությունների շնորհիվ: Բացի այդ, հիմա արտահանողներն ամբողջովին ուսումնասիրել են անհրաժեշտ կից փաստաթղթավորումը, ինչը կօգնի արտահանումն իրականացնել առանց ուշացումների: