News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունն աշխատանքներ է տանում հանրապետության ջրամատակարարման միասնական օպերատորի ընտրության ուղղությամբ: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2015թ. պետբյուջեի կատարողականի մասին հաշվետվություն ներկայացնելիս այս մասին նշեց Հայաստանի ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Արամ Հարությունյանը:

Կոմիտեն բանակցում է 4 ընկերությունների հետ՝ պարզելու համար, թե նրանցից որն է պատրաստ համապատասխանել ջրամատակարարման գրաֆիկի եւ հուսալիության պահանջներին:

Հիշեցնենք, որ միասնական օպերատորը պետք է ընտրվի մինչեւ սեպտեմբերի կեսերը եւ աշխատանքը սկսի 2017 թվականի հունվարից:

Միասնական օպերատորի տեղին 4 ընկերություն է հավակնում, որոնք ընտրվել են տարեսկզբին Պետական կոմիտեի նախնական որակավորման արդյունքում:

Դրանցից 3-ն արդեն աշխատում են խմելու ջրի համակարգում. ֆրանսիական «Saur»-ը եւ «Veolie Generale des Eaux»-ն, հայկական «Էյ եւ Ջի Սերվիս» ու գերմանական «Dekon International GmbH», «Consulacqua Hamburg Beratungsgesellschaft GmbH» եւ «Aufbereitungs und Entsorgungs GmbH» ընկերություններից կազմված կոնսորցիումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ