News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երեւանի Բաշինջաղյան փողոցի թիվ շենքերից մեկի մոտ այսօր՝ մայիսի 26-ի գիշերը այրված տղամարդը մաշկի 95 տոկոսի այրվածք ունի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ճառագայթային բժշկության եւ այրվածքների հանրապետական գիտական կենտրոնից, որտեղ նա գտնվում է: Նա կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել:

Քաղաքացին նաեւ շնչուղիների 20 տոկոսի այրվածք ունի, վիճակը ծայրահեղ ծանր է: Նրա անձը դեռ պարզ չէ:

Հիշեցնենք, որ ԱԻՆ-ում այսօր՝ մայիսի 26-ին, ժամը 00.43-ին տեղեկություն էր ստացվել, որ Երեւանի Բաշինջաղյան փողոցի թիվ 180 շենքի մոտ քաղաքացի է այրվում:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ հրդեհը մարվել է տեղի ուժերով. քաղաքացին տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Հրշեջ-փրկարարները «Սանիթեք» ՍՊԸ-ի աղբամանին հարակից նկատել են այրվող կուտակված աղբ (1 խմ), որը մեկուսացրել են ժամը 01.06-ին, մարել՝ 01.10-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ